3 ամիս շան հետ բաց օվկիանոսում դեգերած ավստրալացին փրկվելուց հետո պատմել է՝ ինչպես է կարողացել ողջ մնալ (լուսանկարներ, տեսանյութ)


3 ամիս շան հետ բաց օվկիանոսում դեգերած ավստրալացին փրկվելուց հետո պատմել է՝ ինչպես է կարողացել ողջ մնալ (լուսանկարներ, տեսանյութ)
Հուլիս 19 20:37 2023

Ավստրալացի տղամարդը, որն իր շան՝ Բելլայի հետ երեք ամիս բաց օվկիանոսում դեգերելուց հետո փրկվել էր մեքսիկական ձկնորսական նավի կողմից, բարեհաջող ցամաք հասնելուց հետո ասել է, որ երախտապարտ է բոլոր փորձություններից հետո ողջ մնալու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 54-ամյա Թիմոթի Լինդսեյ Շեդոկը պատմել է, որ գոյատևել է «շատ սուշի» (նկատի ունի հում ձուկը) ուտելու, անձրևաջուր խմելու շնորհիվ, բայց խոստովանել է, որ «չէի կարծում, որ ի վերջո ողջ կմնա»: Նա այս մասին պատմել է Մեքսիկայի Մանզանիլո քաղաքում՝ իրեն փրկած «Մարիա Դելյա» ձկնորսական նավից իջնելուց հետո:

«Ես ինձ լավ եմ զգում։ Անչափ երախտապարտ եմ նավապետին և ձկնորսական ընկերությանը, որը փրկեց իմ կյանքը: Ես ողջ եմ և իրականում չէի մտածում, որ դա ինձ կհաջողվի», - ասել է Շեդոկը՝ աճած մորուքով և նիհար:

Timothy Lyndsay Shaddock, 54, revealed he survived on 'a lot of sushi' after disembarking on Tuesday in the Mexican city of Manzanillo from the fishing boat that rescued him

Հայտնի է, որ տղամարդը Սիդնեյից է: Նա ծով էր դուրս եկել ապրիլին՝ մեքսիկական Լա Պազ քաղաքից՝ ուղևորվելով դեպի ֆրանսիական Պոլինեզիա: Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նա ճանապարհից շեղվել է:

Shaddock and his dog Bella are seen being rescued by the crew of a Mexican tuna vessel on Monday

Շեդոկն իրեն նկարագրել է որպես հանգիստ մարդ, որը սիրում է միայնակ մնալ օվկիանոսում: Հարցին, թե ինչու էր ցանկանում հատել Խաղաղ օվկիանոսը, Շեդոկը դժվարացել է բացատրություն տալ:

«Ես վստահ չեմ, որ ունեմ դրա պատասխանը, բայց ես շատ եմ սիրում նավարկել», -նշել է փրկվածը:

Shaddock and his dog Bella are seen aboard the fishing boat that rescued them at sea

Շեդոկը մանրամասնել է, որ սկզբում իր մոտ ամեն բան լավ է եղել, բայց փոթորիկը շարքից հանել է նավի վրա եղած էլեկտրոնիկան, ինչպես նաև զրկել է սնունդ պատրաստելու հնարավորությունից: Արդյունքում նա և Բելլան գոյատևել են հում ձկների և անձրևաջրերի հաշվին:

Shaddock said the tuna boat became his land and that Bella was an immediate hit with the crew. The dog is seen playing on the deck after rescue

Շեդոկը պատմել է, որ ծովում եղել են շատ վատ, բայց նաև լավ օրեր: