Ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին, ով այս ամառ միացել է ալբանական «Էգնատիա» ակումբին, ժամանել է Երևան, որտեղ վաղը նրա թիմը կանցկացնի Կոնֆերենց լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ։
Ալբանական ակումբը Ստամբուլով մեկնել է Հայաստան և արդեն Երևանում է։
27-ամյա կիսապաշտպանն, ով նախկինում հանդես է եկել ադրբեջանական այլ ակումբներում, նշել է, որ եթե խաղադաշտ մտնի և կարողանա գոլ խփել, գոլը կնշի զինվորական ողջույնով։
«Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» հանդիպումը կկայանա վաղը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: