Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որը դարձել է իտալական հեղինակավոր Dolce & Gabbana նորաձևության տան ղեկավարներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի մուսան, մասնակցել է ապրանքանիշի ամենասպասված միջոցառմանը՝ Alta Moda շոուին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 42-ամյա Քարդաշյանը կրել է մուգ մանուշակագույն զգեստ, որը համադրել է բարձրակրունկների և շքեղ մանյակի հետ:
Պարբերականը նկատում է, որ աստղը իտալական Պուլիայում անկացվող ցուցադրությանը շքեղ տեսք է ունեցել:
Ավելի ուշ երեկոյան նա մասնակցել է Dolce & Gabbana-ի կազմակերպած խնջույքին, որին ներկայացել է ամբողջովին սևազգեստ՝ սեղմիրանով ու քողով, իսկ նրա կերպարն ամբողջացրել է Dolce & Gabbana-ին բնորոշ աքսեսուարներից մեկը՝ մեծ ոսկեգույն կախազարդը:
Քարդաշյանը ժամանել է Դոմենիկո Դոլչեի ուղեկցությամբ: Նրանց հետ է եղել նաև հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջեները: