Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ. ԵՄ պաշտոնյան կշտամբել է Տոյվո Կլաարին


Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ. ԵՄ պաշտոնյան կշտամբել է Տոյվո Կլաարին
Հուլիս 10 10:13 2023

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը:

 

 

Խոսքը, մասնավորապես, Կլաարի հետևյալ գրառման մասին է.«Ուրախ եմ այսօր առավոտյան կարդալ, որ դեպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնվել է»։

 

ԵՄ պաշտոնյան այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել էր երեկ կեսօրին, երբ հայտնի էր դարձել, որ Հայաստանից դեպի շրջափակված Արցախ գազամակարարումը տևական դադարից հետո վերականգնվել է:

 

Կլաարի գրառմանը պատասխանել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն.

 

«-Դուք համոզվա՞ծ եք Տոյվո Կլաար: Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է:

 

-«Ուրա՞խ եք կարդալ» այն պարագայում, երբ Լաչինի միջանցքը դեռ լիակատար շրջափակման մեջ է:

 

- Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ:

 

-Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք և աջակցեք շրջափակման մեջ հայտնված քաղաքացիական անձանց, ոչ թե հաճոյանաք այս սարսափելի իրավիճակի պատասխանատուներին»:

 

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը կրկին փակել է Հայաստան-Արցախ գազատարի միակ խողովակաշարի փականը: Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ: