ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նկատել են շաբաթ օրը Դելավերում իր տան մոտ գտնվող լողափում՝ կնոջ՝ Ջիլի և 22-ամյա թոռնուհու՝ Ֆինեգանի հետ հանգստանալիս, գրում է Daily Mail-ը:
Նախագահը և նրա ընտանիքը հանգստացել են Գաղտնի ծառայության աչալուրջ հսկողության ներքո:
Սակայն, ինչպես նկատումէ բրիտանական պարբերականը, մյուս հանգստացողները կարծես թե քիչ ուշադրություն են դարձրել նախագահի ներկայությանը և շարունակել են վայելել արևոտ օրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջո և Ջիլ Բայդենները 2017 թվականին 2,74 միլիոն դոլար են վճարել Ռեհոբոթ Բիչում գտնվող իրենց ծովափնյա տան համար: