Այսօր՝ հուլիսի 8-ին, «ախպերական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Փարաքարի նախկին «Գայի պոստ»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Միրզոյանի վարած Porsche Cayenne 88 RB 888 համարանիշի և 28-ամյա Աշոտ Միրզոյանի վարած Porsche Panamera 88 RK 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով սակայն վարորդներին հայտնել է, որ իրենք փոխհատուցում չեն կարող ստանալ, քանի որ հարազատ եղբայրներ են, իսկ վթարը, ո՛չ միտումնավոր է եղել , ո՛չ «սարքած»: Այդ դեպքում ԱՊՊԱ-ն ինչո՞ւ է հրաժարվում փոխհատուցել, երևի «գցել-բռնել» են, որ եթե փոխհատուցեն, իրենք մի կլորիկ գումարի կորուստ կունենան: