Մայրը երեխաներին թողել էր տանը, գնացել աշխատանքի. մանրամասներ` Մարտակերտում մահացած երեխաների դեպքից


Մայրը երեխաներին թողել էր տանը, գնացել աշխատանքի. մանրամասներ` Մարտակերտում մահացած երեխաների դեպքից
Հուլիս 8 17:52 2023

Թողել էր տանը, եկել Մարտակերտ աշխատանքի, իրենք Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից են: Այս մասին 24News-ին հայտնեց Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը: 

 

«Երեխեքը տնից դուրս են գալիս փողոց, տեսնում են մեքենա ա կանգնած, նստում են ավտոյի մեջ, պատուհունները փակ, էնքան շոգ ա լինում, որ մահանում են»,- մանրամասներ հայտնեց քաղաքապետը:

 

Քաղաքապետի խոսքով, մեքենան ընտանիքին չի պատկանել, երկար ժամանակ էլ չի շահագործվել:

Թե մոտավորապես քանի՞ ժամ են երեխաները մնացել մեքենայի մեջ, քաղաքապետն ասաց, որ չգիտի:

«Երեխաների մարմինները տեղափոխել են Ստեփանակերտ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու»,- ասաց Գյուրջյանը: