SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հուլիսի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նորվարդ Գ․-ի ահազանգի փաստով։
Այդ օրը վերջինս Ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել է, որ հունիսի 30-ին, ժամը 22։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցում նստել է Սյունիքի մարզի բնակիչ 45-այա Արմեն Ա․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդն իրեն տարել է այլ ճանապարհով՝ Սիսիան-Գորիս-Իշխանասարի խաչմերուկ, որտեղ վարորդն իրեն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ։
Արդեն տեղում նա ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է հարաբերություն ունենալուց, ինչից հետո Արմեն Ա․-ն բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակի շրջանին, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ հետո վերցրել է իր բջջային հեռախոսը և ավտոմեքենայից շպրտել, ապա ստիպողաբար ցանկացել է հանել անդրավարտիքն ու սեռական հարաբերություն ունենալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։