Վարդան Ղուկասյանը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ Հայաստանում է և սլանում է դեպի Երևան:
«Ահա մենք սլանում ենք դեպի Երևան: Շատ զարմացա, որ անցնելով հսկիչ անձնագրային կետը, մեր սահմանապահի մոտ ոչ մի արտառոց հարց չառաջացավ, այո, կար զարմանք, լարվածություն»,- ասել է նա:
Ղուկասյանը նշում է, որ իրեն շատ ջերմ դիմավորեցին:
«Ես մտածում էի, որ անմիջապես կարող են ինձ կալանավորել: Ինչպես տեսնում եք, ոչ, ընթանում ենք մի քանի մեքենայով: Եթե Նիլկոլն եկավ քայլելով մենք գալիս ենք մեքենայով»,- ասել է նա:
Tert.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց Քննչական կոմիտե: Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը նախ տեղեկացրեց, որ նման տեսանյութ չեն մեկնաբանում, ապա հավելեց.
«Անձի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Երբ կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին, հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի»։