Ադրբեջանում «2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ առանձին համակցված բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ», հայտնում է APA-ն։
«Մարտական պատրաստության ներկայացված կազմավորումներն ու ստորաբաժանումները դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման կետերից կենտրոնացման և մարտական նշանակության տարածքներ և բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների»,-գրում է պարբերականը։