Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում՝ «Արծվի թևերի» հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Հովհաննես Կարապետյանի վարած Howo մակնիշի ու 32-ամյա Գոռ Բաղդասարյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններ, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: