Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։35-ի սահմաններում 32-ամյա Արտեմ Մկրտումովը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Քաջարանի բնակիչ, 18-ամյա Էլիզա Դ․-ն տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել, ապա դին մոտեցրել դիատարին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։