Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի մի շարք հասցեների գազամատակարարումը


Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի մի շարք հասցեների գազամատակարարումը
Հունիս 28 12:14 2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքների նպատակով՝ հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան, Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Շիրազի, Կոմիտասի, Լերմոնտովի, Արարատյան, Սահմանապահների, Ջիվանու, Թումանյան փողոցների և հարակից նրբանցքների, Նորավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: