Սպորտը սովորեցնում է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում. Գագիկ Ծառուկյան


Սպորտը սովորեցնում է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում. Գագիկ Ծառուկյան
Հունիս 23 16:56 2023

Սպորտը սովորեցնում է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում: Օլիմպիզմի գաղափարները այսօր միավորում են տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց: Նման դիտարկմամբ է հանդես եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շնորհավորելով միջազգային օլիմպիական օրը:

«Սա հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչ է մեզ տալիս սպորտը և ֆիզիկական կուլտուրան:

 

Դեռևս 1894 թ. հունիսի 23 –ին այս կապակցությամբ ինքնատիպ պատասխան է տվել միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր բարոն Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու համերաշխ աշխարհ կառուցել, քանզի սպորտը և օլիմպիզմը յուրատեսակ կամուրջ է խաղաղության, բարեկամության ու ազգամիջյան հարաբերություններում:

 

Օլիմպիզմի գաղափարները այսօր միավորում են տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:

Սպորտը սովորեցնում է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում : Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն ու բավականություն են պատճառում, քանզի ֆիզկուլտուրան, սպորտը կոփում են առողջությունը և մարդուն դարձնում կենսունակ:

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր ազգաբնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել , համախմբվել, գործել միասնական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:

Հայաստանի ազգային օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ»,- նշված է Ծառուկյանի ուղերձում: