Անհետացած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի կինը «Տիտանիկ»-ի ուղևորների ծոռնուհին է (լուսանկարներ)


Անհետացած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի կինը «Տիտանիկ»-ի ուղևորների ծոռնուհին է (լուսանկարներ)
Հունիս 22 15:12 2023

«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած, սակայն ճանապարհին անհետացած սուզանավի հինգ ուղևորներից մեկը՝ Սթոքթոն Ռաշը, «կապ ունի» 20-րդ դարի սկզբին Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ողբերգական նավաբեկության զոհերից երկուսի հետ:

Այս մասին գրում է New York Times-ը, մանրամասնելով, որ անհետացած տղամարդու կինը՝ Վենդի Ռաշը, 1912 թվականին նավաբեկության հետևանքով զոհվածներից երկուսի ծոռնուհին է:

Պարբերականը հայտնում է, որ տիկին Ռաշը գերմանաբնակ ամերիկացի ձեռներեց, Macy's հանրախանութների ամերիկյան խոշորագույն ցանցի համասեփականատեր Այսադոր Շտրաուսի և նրա կնոջ՝ Իդայի ծոռնուհին է։ Ենթադրվում է, որ զույգը եղել է «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորներից:1912 թվականի ապրիլին Այսադոր Շտրաուսը կնոջ հետ որոշել է «Տիտանիկ»-ով մեկնել ԱՄՆ։ Այսբերգի հետ բախվելուց հետո նավը սկսել է խորտակվել։ Զույգին առաջարկել են նստել փրկարար նավակ, սակայն Շտրաուսը հրաժարվել է, քանի որ խորտակվող նավի վրա դեռ կանայք և երեխաներ են եղել։ Տղամարդը պնդել է, որ կինը նավակով հեռանա «Տիտանիկ»-ից, սակայն կինը որոշել է մնալ ամուսնու հետ։ Իրենց փոխարեն Շտրաուսները նավակի մեջ նստացրել են իրենց սպասուհուն։ «Տիտանիկ»-ի կործանման հետևանքով Այսադոր և Իդա Շտրաուսները մահացել են։

Ամուսնական զույգի պատմությունն արտացոլվել է Ջեյմս Քեմերոնի 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» օսկարակիր ֆիլմում։ Սակայն այն տեսարանը, որտեղ Շտրաուսը փորձում է համոզել կնոջը նստել նավակը, հանվել է ֆիլմի վերջնական տարբերակից։

Ուենդի Ռաշի LinkedIn-ի էջում ասվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում նա մասնակցել է երեք արշավի դեպի «Տիտանիկ»-ի խորտակման նավը: Արշավները կազմակերպել է OceanGate ընկերությունը, որը հիմնադրել է իր ամուսինը՝ Սթոքթոն Ռաշը:

Հիշեցնենք, որ «Տիտան» կոչվող անհետացած սուզանավում կա հինգ մարդ՝ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate Expeditions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, ֆրանսիական նավատորմի վետերան Փ.Հ. Նարգեոլետը և պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը՝ որդու՝ Սուլմանի հետ։ Մինչ աշխարհը նորությունների է սպասում սուզանավի հինգ ուղևորի ճակատագրի մասին, ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ բատիսկաֆում եղած թթվածինը կսպառվի առավոտյան ժամը 7:08-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15:08-ին): Սա նշանակում է, որ թիմի հինգ անդամի գոյատևման հնարավորությունը չնչին է:

Վենդի Ռաշ

Wendy Rush is the wife of OceanGate CEO Stockton Rush, who is among the five people missing on board the submersible. Her great-great-grandparents died on the Titanic

Այսադոր և Իդա Շտրաուսները

Isidor Straus and his wife Ida died on the Titanic. Isidor co-owned Macy's with his brother, Nathan: their father, Lazarus Straus, convinced Rowland Hussey Macy, founder of Macy's, to allow L. Straus & Sons to open a crockery department in the store. Isidor and Nathan became co-owners in 1896

Նրանց մասին տեսարանը՝ «Տիտանիկ» ֆիլմում

Isidor and Ida Straus are depicted lying on a bed as the water rises in the 1997 film