Մինչ աշխարհը նորությունների է սպասում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած և ճանապարհին անհետացած սուզանավի հինգ ուղևորների ճակատագրի մասին, ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ բատիսկաֆում եղած թթվածինը կսպառվի առավոտյան ժամը 7:08-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15:08-ին):
Ինչպես գրում է Daily Mail-ը, սա նշանակում է, որ թիմի հինգ անդամի գոյատևման հնարավորությունը չնչին է:
Սակայն իշխանությունների վստահեցմամբ՝ Ատլանտյան օվկիանոսում որոնողա-փրկարարական աշխատանքները հարյուր տոկոսով շարունակվում են:
Հավելենք, որ «Տիտան» կոչվող սուզանավում կա հինգ մարդ՝ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate Expeditions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, ֆրանսիական նավատորմի վետերան Փ.Հ. Նարգեոլետը և պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը՝ որդու՝ Սուլմանի հետ։
Հայտնի է, որ խորասուզումից որոշ ժամանակ անց բատիսկաֆը կորցրել է կապն օպերատոր նավի հետ:
Հեմիշ Հարդինգ
Շահզադա Դաուդը` որդու հետ
Փ.Հ. Նարգեոլետ Սթոքթոն Ռաշ