ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի Արցախին


ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի Արցախին
Հունիս 22 11:54 2023

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ տրամադրել Արցախի Հանրապետությանը:

 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է .«Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 2.9 մլրդ. դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»: