ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.18 դրամ` հունիսի 8-ի համեմատ արժեզրկվելով 0.33 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387․75 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 407․25 դրամ (արժեզրկվել է 0․21 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 417 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 414 դրամ է, վաճառքը՝ 418 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.60 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․76 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․65 դրամ, վաճառքը` 4․75 դրամ։