Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների տարբեր քաշային կարգերի լավագույններին:
Մինչև 61 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն է։
Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մինչև 65 կգ քաշային կարգում 6-րդն է, Արման Անդրեասյանը (70 կգ) 4-րդ տեղում է, իսկ Արման Ավագյանը (79 կգ) 6-րդն է: