Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ. շինարարական կազմակերպության գրասենյակում հայտնաբերվել են կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր


Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ. շինարարական կազմակերպության գրասենյակում հայտնաբերվել են կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր
Մայիս 16 11:55 2023

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

 

Դեպքի փաստով ստեղծվել  է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը: Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը։