Դիլիջանի պետական քոլեջի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի


Դիլիջանի պետական քոլեջի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
Մայիս 15 22:31 2023

Այսօր՝ մայիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, ով նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է:Դատաբժիշկ Ավետիսյանի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են, թե ի՞նչ հանգամանքներում է նա հայտնվել նշված վայրում ու կան տեղեկություններ, որ նա միայնակ չի եղել: