Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա. Կոտայքի մարզպետ


Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա. Կոտայքի մարզպետ
Մայիս 13 10:53 2023

Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

«Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի՝ մեր զինվորի կորուստը։ Փա՛ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին», - գրել է մարզպետը։

Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել:  Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գառնիի համայնքապետ  Տիգրան Պողոսյանը: Նա տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Համայնքապետն ասել է, որ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: