Քյարամյան. Զոհվածների ծնողները երբեմն իրավական դաշտից դուրս են գալիս, վիրավորում են նախաքննական մարմնին


Քյարամյան. Զոհվածների ծնողները երբեմն իրավական դաշտից դուրս են գալիս, վիրավորում են նախաքննական մարմնին
Մայիս 9 10:36 2023

Անցած տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամաբ ոստիկանների գործողությունների փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում Արգիշտի Քյարամյանը 4-5 անգամ հանդիպել է ծնողներին։

«4-5 անգամ նրանց ընդունել ենք։ Իրավական հարթության մեջ բոլոր հարցերը քննարկվել են։ Ուղղակի մեր հարգարաժան, շատ-շատ սիրելի ծնողները երբեմն իրավական դաշտից դուրս են գալիս, վիրավորում են նախաքննական մարմնին»,-ասաց նա։