Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (լուսանկարներ)


Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (լուսանկարներ)
Մայիս 6 15:21 2023

Մայիսի 6-ին, ժամը 12:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս. Ս.) և «Volkswagen» (վարորդ՝ Ն. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են «Արմավիր» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։