Անձրև, ամպրոպ, կարկուտ․ օդի ջերմաստիճանը կրկին կնվազի


Անձրև, ամպրոպ, կարկուտ․ օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Մայիս 6 00:08 2023

Երևան քաղաքում՝ մայիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

Հանրապետության տարածքում`մայիսի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 7-9-ին հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։