Գավառում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ


Գավառում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Մարտ 7 09:57 2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։: Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: