Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք


Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք
Մարտ 3 18:53 2023

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

 

Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը  գնահատում են միջին ծանրության։

 

 

Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

 

 

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

 

Կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։

 

Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: