MediaHub-ի լրագրողը Ազգային ժողովի օթյակից ֆիքսել է, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, այսպես ասած, հեգնանքով ծիծաղում, երբ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը կծկտուր պատասխանում էր պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ ոստիկանության բաժինները տեսախցիկներով կահավորելու մասին հարցին։
Նշենք, որ Արսեն Թորոսյանը եւ սորոսական «թեւի» ՔՊ-ական այլ պատգամավորներ ընդգծված հակակրանք ունեն Վահե Ղազարյանի նկատմամբ։ Ավելին, վերջիններս խիստ վրդովված են նրա՝ ՆԳ նախարար նշանակմամբ եւ «ցեխ շպրտելու» առիթը բաց չեն թողնում։ Օրերս հենց Արսեն Թորոսյանն էր, որ հրապարակավ, ֆեյսբուքյան իր էջում քննադատոմ էր Ղազարյանին՝ վատ աշխատելու համար անդրադառնալով ավտոմեքենաների ապակիների թաղանթապատմանը։