Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022-ին նվազել է


Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022-ին նվազել է
Մարտ 1 20:08 2023

Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է, սակայն 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ 

Այդ մասին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք այս տարի հունվարի ամսին արձանագրել ենք  վերջին երեք տարիների ընթացքում հունվար ամիսների կտրվածքով ամենաբարձր ծնելիությունը։ Առաջին անգամ 3000 հազարը հատել ենք հունվար ամսին»,- նշել է Ավանեսյանը։

Խոսելով ընտանիքներում երրորդ և չորրորդ երեխաների ծննդի մասին, նախարարը հավելել է նաև, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը։