Mini Cooper-ը «մահաբեր» կոչվող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, որի ոտքը կտրվել ու շպրտվել է


Mini Cooper-ը «մահաբեր» կոչվող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, որի ոտքը կտրվել ու շպրտվել է
Դեկտեմբեր 26 22:18 2022

Դեկտեմբերի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Աբրահամյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Արզնու խճուղում՝ ժողովրդին հայտնի մահաբեր ճանապարհին, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը:

 
 
 
 

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Վերջինիս ոտքը կտրվել և շպրտվել է: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։  Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոտիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։