-12․ Հայաստանում սպասվող առաջիկա օրերի եղանակը


-12․ Հայաստանում սպասվող առաջիկա օրերի եղանակը
Դեկտեմբեր 20 23:29 2022

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Դեկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։

 

 
 

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ին ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: