Արցախից ծանր հիվանդ են տեղափոխում Հայաստան


Արցախից ծանր հիվանդ են տեղափոխում Հայաստան
Դեկտեմբեր 18 23:20 2022

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկույթյուններով այս պահին Արցախից ծանր հիվանդ  է տեղափոխվում Հայաստան։ Մեր տեղեկություններով հիվանդի տեղափոխումը կազմակերպվել  է Կարմիր Խաչի միջոցով։ Ծանր վիճակում գտնվող հիվանդին շտապ կտեղափոխեն Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Արդեն յոթերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել, տեղեկացնում է տեղեկատվական շտաբը:

Լաչինի միջանցքը  փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ,  ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։