Կասկադյորական ավտովթար Երևանում. 20-ամյա վարորդը Նիվայով հայտնվել է Mercedes-ի «կապոտի» վրա


Կասկադյորական ավտովթար Երևանում. 20-ամյա վարորդը Նիվայով հայտնվել է Mercedes-ի «կապոտի» վրա
Դեկտեմբեր 10 08:34 2022

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 196 հասցեի՝ ժողովրդին հայտնի «Skoda սերվիս»-ի դիմաց բախվել են 20-ամյա Դավիթ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 550 DD 55 համարանիշի և 23-ամյա Մհեր Թումանյանի վարած Mercedes C230 մակնիշի 36 ZF 230 համարաnիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վարդան Նիկոյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում։