Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է. Թորոսյան


Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է. Թորոսյան
Նոյեմբեր 18 12:06 2022

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայուն է: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, հավելելով, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա խոսքով՝ ՝ զինծառայողը շարունակում է բուժում ստանալ կայազորային հոսպիտալում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն: