Լոռու մարզպետի խորհրդականը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak.am


Լոռու մարզպետի խորհրդականը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak.am
Նոյեմբեր 15 21:46 2022

Hraparak.am-ը Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի  մասնակցությամբ միջադեպ է եղել: Մեզ հետ կապված քաղաքացին փոխանցեց, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա  ուսադիրները: Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու մարզպետի խորհրդականի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:

 

 

 

Աղբյուրի  տպավորությամբ մարզպետի խորհրդականին տարել են ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

 

 
 

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես  ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bd0c1facbda5075a7344cf7301e2d464?fbclid=IwAR0pqSTk41bc7vHbGeKkk1csgmD6GAa6lv_-BjwPlWebVsp0yUYYxjz2X48