Ռուս խաղաղապահները հաստատել են. Ասկերանի շրջանում ադրբեջանցիները կրակել են


Ռուս խաղաղապահները հաստատել են. Ասկերանի շրջանում ադրբեջանցիները կրակել են
Նոյեմբեր 13 23:53 2022

ՌԴ խաղաղապահներն արձանագրել են նոյեմբերի 12-ին Ասկերանի շրջանում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: 

«Նոյեմբերի 12-ին` ժամը 15.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում», - այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրոմ:։

 
 

Խաղաղապահներն արձանագրել են, որ  գնդակոծության հետևանքով տեղի բնակիչներից մեկը թեթև վիրավորվել է, իսկ տեխնիկան`աննշան վնասվել է։