Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին


Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
Նոյեմբեր 11 18:07 2022

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

 

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ  և արդյունաշատ աշխատանք:

 
 
 
 

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

 
 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը,   զարգացման և ընդլայնման հնարավորությունները: