Ադրբեջանի կամավորականը


Ադրբեջանի կամավորականը
Նոյեմբեր 9 17:45 2022

Ադրբեջանի կամավորականը

Խաչատրյան Վիգենը, հերթական անգամ փորձելով նսեմցնել Արցախի դերը՝ հայոց պետականության կենսունակության երաշխավորման հարցում, հայտարարել է, որ ոմանց ցանկությունը՝ Արցախի հիմնահարցը դարձնելու Հայաստանի պետության ճակատագիրը որոշող պայման, կյանքի չի կոչվելու, որովհետև Հայաստանի պետության հարատևումն է երաշխավորում Արցախի գոյությունը, այլ ոչ թե հակառակը:

Առաջին անգամ չէ, որ Վիգենը նման անհեթեթ մտքեր է արտաբերում՝ փորձելով մոլորեցնել հանրությանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վիգենի համոզմունքն այնքան ահեթեթ է, որ չարժի նույնիսկ դրան անդրադառնալ, բայց խնդիրն այն է, որ հենց այս կեղծ թեզի «ռասկրուտկայի» միոջոցով է, որ հայ հանրության շրջանում կամ առնվազը դրա մի զգալի շերտի մոտ մինչև վերջ չհասկացված է մնում Արցախի կենսական նշանակության հարցը՝ հենց Հայաստանի Հանրապետության գոյության խնդրում: Սրա հետևանքով մարդկանց մոտ նույնիսկ առաջ է գալիս որոշակի հակասություն կամ հակակրանք՝ ուղղված Արցախին կամ արցախցուն՝ վերաճելով արցախաֆոբիայի՝ երևույթ, որն այս իշխանությունների կողմից մեծապես խրախուսվում է:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ վիգենխաչատրյանական մեկնաբանությունը գուցե կարող էր ունենալ կյանքի ինչ-որ իրավունք, եթե Հայաստանի ախոյանը թուրք-ադրբեջանական տանդեմը չլիներ, և Երևանն այս խնդրի շուրջ վեճի բռնված լիներ ասենք եվրոպական որևիցե զարգացած երկրի հետ: Մի պարագաում, երբ Բաքուն ու Անկարան չեն թաքցնում իրենց իրական նկրտումները, Արցախը դառնում է Հայաստանի միակ պատվարը.Արցախը կուլ տալուց ու մարսելուց հետո գալու է Զանգեզուրի հերթը, իսկ դրանից հետո՝ մնացյալ հատվածը,ուստի բոլոր նրանք,ովքեր թերագնահատում են Արցախի դերն ու նշանակությունը,կամա-ակամ սպասակում են թուրանական անիծյալ պրոյեկտի շահերը:

Վիգենի դեպքում դա տեղի է ունենում կամավորության սկզբունքով՝ Ադրբեջանին անձնվիրաբար ծառայելու մղումից դրդված:
Նյութի աղբյուր՝  https://t.me/armeniainfo11/967