Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան


Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան
Նոյեմբեր 7 12:50 2022

Երևանում` Աջափնյակում, մետրոյի կայարան կառուցելու աշխատանքները նախագծման փուլում են, վերջնական փուլը պատրաստ կլինի 2023 թ. հունիս-հուլիս ամիսներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Արդեն տեղի է ունենում առաջին փուլի հանձնման-ընդունման գործընթացը, նախագծման վրեջնական փուլը պատրաստ կլինի  հաջորդ տարի  հունիս-հուլիսին ամիսներին, այնուհետև կհայտարարվի մետրոյի կայարանի կառուցման մրցույթ։ Չեմ կարծում, որ 2023 թվականին սկսվի կառուցումը»,- նշեց նա։

Հ. Սարգսյանի խոսքով, պետք է նաև հասկանան, թե ինչ ֆինանսական միջոցներով է լինելու։ Կարծում է՝ միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացնեն, քանի որ ծրագրում կան էներգոխնայողության կոմպոնենտեր և այստեղ հնարավորություն կլինի ներգրավել դրամաշնորհներ։

Հարցին՝ հնարավոր է 10 տարո՞ւց սկսկեն կառուցել, Երևանի քաղաքապետը պատասխանեց. «Չասեմ, երբ կարող ենք կառուցել, բայց  ասեմ, որ գործընթացը գնում է, Երևանի բյուջեից արդեն 800 միլիոն դրամ է հատկացվել նախագծման աշխատանքները սկսելու համար,  2023 թվականին բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 100 միլիոն նախագծման աշխատանքների համար, որից հետո կսկսեն աշխատանքները»։