Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել կառավարական առանձնատան մոտ։
Մեր տեղեկություններով, մի երիտասարդ, գալով առանձնատան մոտ, գոռացել է՝ «Նիկոլը տունս քանդեց», ապա ինքնահրկիզվել է։
Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան և երիտասարդին տեղափոխել Այրվածքաբանության կենտրոն։
Այս պահին տարածքում ոստիկաններ են ծառայություն իրականացնում: