Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, կցրտի 4-6 աստիճանով


Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, կցրտի 4-6 աստիճանով
Նոյեմբեր 6 15:01 2022

Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 
 
 

«Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

 
 
 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: