Ուժեղ Գևը․․․ 19-ամյա զինվորը զոհվեց՝ փրկելով հարազատ եղբորն ու ընկերներին


Ուժեղ Գևը․․․ 19-ամյա զինվորը զոհվեց՝ փրկելով հարազատ եղբորն ու ընկերներին
Հոկտեմբեր 6 19:12 2022

Մեկ տարի առաջ ծառայակից ընկերների հետ իր ծննդյան 19-ամյակն էր նշում Գևորգ Ներսեսյանը։ Ծննդյան մոմերը փչելուց երազանք էր պահել, որ Հայաստան աշխարհում խաղաղություն լինի, որ ինքն ու մարտական ընկերները պատվով ծառայելուց հետո տուն դառնան, սպասողներ ունեն։ Այսօր դեռ 20 ամյակը չբոլորած Գևորգի հոգեհանգիստն էր․․․

Գևորգ Ներսեսյանը սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի զոհն է։ 1.5 տարվա ծառայող էր, սկզբում զինվորական ծառայության է անցել Սիսիանում, ապա տեղափոխվել Ջերմուկ։ Մանկության ընկերն է պատմում Գևորգի մասին, միտքը դժվար է շարադրում, չափից դուրս ծանր է խոսել զոհված ընկերոջ մասին, ում հետ ընկերությունը տարիների պատմություն ունի, միասին դպրոց են հաճախել, հարուստ ներաշխարհ ուներ, բոլորին հասնող ու բոլորին ուժ տվող, ուժեղ էր Գևը ասում է ընկերը։

Ծառայությունից Գևորգ Ներսեսյանը երբեք չի դժգոհել, մեկ տարի առաջ էլ հարազատ եղբայրն էր զորակոչվել բանակ։ Երկու եղբայր՝ Տիգրանն ու Գևորգը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին էին։  Ուրախանում էին ցանկացած զորացրվող զինվորով, նրան զորամասից դհոլ- զուռնայով ճանապարհում, ու անհամբեր սպասում իրենց հերթին, որ տուն դառնան, սկզբում Գևը պիտի գար, վեց ամսից էլ Տիգրանը, մայրն էր որդիներին կարոտել, տանն էլ կրտսեր եղբայրն էր սպասում։

Բարի ու նպատակասլաց, հայրենիքի նվիրյալ, այսպես է նկարագրում սիրելի աշակերտին թիվ 44 ավագ դպրոցի տնօրենը։ Գևորգ Ներսեսյանին պատմություն է դասավանդել, նշում է՝ Հայաստանի բախտորոշ ժամանակաշրջանի պատմական դրվագներին Գևորգն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում, դասի ժամանակ ու դասից դուրս քնննարկումներ իրականացնում։ Հախուռն բնավորություն ուներ։ Հիմա դասընկերներն ու ուսուցիչներն են եկել վերջին հրաժեշտը տալու Գևին, բայց միմյանց խոստացել են բաժանումը բացառապես ֆիզիկական է լինելու։

Մարդկանց չդադարող հոսք, հարուստ էր Գևորգի ներաշխարհը, այնպես ինչպես շրջապատը նշում են ազգականները։ 19-ամյա զինվորի հաղթական վերադարձին մեկ վարկյան անգամ չեն կասկածել Գևորգը իրեն վտահված դիրքը չի լքել, հակառակորդի մեծաթիվ ուժերի հարձակումից ու կիրառած ականանետից ծառայակից ընկերներին է փրկել, հրահանգելով նրանց արագ ապահով վայր տեղափոխվել։ Նույն դիրքում է եղել նաև հարազատ եղբայրը, ամուր գրկել է նրան ու հեռացրել կրակոցների վայրից։ Ինքն է մնացել մարտական ընկերոջ հետ։ Այս տեսանյութում Գևորգի կողքին ծառայակից ընկերն է, նրանից մինչ օրս որեւէ տեղեկություն չկա, իսկ  Գևորգը կռվել է մինչև վերջին փամփուշտը, ու խոստացել ոչ մի պարագայում գերի չընկնել։ Հիմա Գևորգի պահած դիրքը թշնամու վերահսկողության ներքո է, բարձրունքը մերը չի արցունքն աչքերին ասում է ազգականը, տղերքն ավելի բարձրում մնացին։

 

Գևորգի ընկերները, հարազատներն ու բարեկամները․․․․․․․․բոլորն էին եկել վերջին հրաժեշտը տալու 19-ամյա զինվորին, Ներսեսյանների ընտանիի ավագ որդուն։  Գևորգ Ներսեսյանը հավերժի ճամփորդը դարձավ, զոհվեց, փրկելով եղբորն ու ծառայակից ընկերներին։ Վաղը Գևորգին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում, հերոս քաջորդիների կողքին կավելանա ևս մեկ բարձրունք, ուժեղ ու երազանքներով լինի 19-ամյա Գևինը։