Ավտոշուկաներին նոր պահանջներ կներկայացվեն․ կառավարության նոր որոշումը


Ավտոշուկաներին նոր պահանջներ կներկայացվեն․ կառավարության նոր որոշումը
Սեպտեմբեր 8 13:00 2022

Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները կփոփոխվեն․ կառավարության նոր որոշումն է։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ փորձ է արվում սահմանել, թե ինչպիսին պիտի լինի ավտոշուկան, որտեղ իրականացվելու է մեքենաների առք ու վաճառք։

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ստացել քաղաքակիրթ շուկայի մոդել։ Դրա համար սահմանել ենք չափորոշիչներ՝ սկսած շուկայի չափից՝ 5 հեկտար։ Բացի այդ, սահմանվել է, որ այնտեղ տարբեր ծառայություններ պետք է լինեն՝ ֆինանսականից մինչև ոստիկանական ու մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի նաև մեքենան մաքսազերծել, հաշվառել և պետհամարանիշներ ստանալ»,- ներկայացրեց Գնել Սանոսյանը։ 

Ըստ նրա՝ նախագիծը բավականին լայն քննարկման է արժանացել։ Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ որոշման ընդունումը կօգնի նաև թեթևացնել ավտոշուկաների ծանրաբեռնվածությունը։ 
Այսպիսով, կառավարությունը միաձայն ընդունեց ներկայացված նախագիծը։