Կայծակնային աճ. ռուբլին գերազանցել է 7-ը


Կայծակնային աճ. ռուբլին գերազանցել է 7-ը
Սեպտեմբեր 6 10:27 2022

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 404.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.97 դրամ (նվազել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.60 դրամ (աճել է 2.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 402-405 դրամով, վաճառվում է 411-414 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 395-402 դրամով, վաճառվում է 412-418 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.68-6.42 դրամով, վաճառվում է 6.60-6.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

 

դոլարը գնվում է 407-408 դրամով, վաճառվում՝ 412 դրամով:

Եվրոն գնվում է 405-408 դրամով, վաճառվում է 412-413 դրամով:

Ռուբլին գնվում է 6.30-6.35 դրամով, վաճառվում է 6.48-6.50 դրամով: