«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ. ԱՀ ՆԳՆ


«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ. ԱՀ ՆԳՆ
Օգոստոս 19 13:00 2022

«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունն օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի《Բերձորի միջանցքի》 մասին թարմ տեղեկատվություն։

Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` նախապես կտրամադրվի հստակ տեղեկություն։