Արցախի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցք»-ով` երկկողմանի բաց է և անվտանգ։
Քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։
Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկություն։
Երթևեկությունը «Բերձորի միջանցք»-ով երկկողմանի բաց է և անվտանգ. հայտարարություն

