Արևմտյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, իրենց մեղրամիսն են վայելում Եվրոպայում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիները նորապսակներին լուսանկարել են Իտալիայում՝ Միլանում: Ֆիքսված կադրերում նրանք երջանիկ տեսք ունեն, քայլում են ձեռք ձեռքի տված, ժպտում:
Պարբերականը գրում է, որ սա զույգի երկրորդ մեղրամիսն է, առաջինը Փարիզում էր: Լոպեսն ու Աֆլեքն օգոստոսի քսանին շքեղ պսակադրություն են կազմակերպել ԱՄՆ-ում: