17 և 15-ամյա ուղևորները, ժամեր անց՝ նաև 20-ամյա վարորդը մահացել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում


17 և 15-ամյա ուղևորները, ժամեր անց՝ նաև 20-ամյա վարորդը մահացել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Օգոստոս 26 19:07 2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած «MAN» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս 17 և 15-ամյա ուղևորները, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ուղևորները, գիտակցության չգալով, մահացել են, իսկ ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննվել են տրանսպորտային միջոցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, վերցվել են դեպքի պահին տուժողների և  «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հագին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է։