Օգոստոսի 25-ին, ժամը 12։23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 40 մ) և բախվել հարակից շինության պատին․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: