«Այս պահին 3-րդ աստիճանի բարդություն է». Արմեն Գասպարյան


«Այս պահին 3-րդ աստիճանի բարդություն է». Արմեն Գասպարյան
Օգոստոս 14 17:07 2022

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Սուրմալու»-ի տարածքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: «Ունեցել ենք ծխահարված ծառայողներ, որոնք տեղում ստացել են բուժօգնություն և վերադարձել ծառայության: Այս պահին աշխատում է մոտ 20 մարտական հաշվարկ և երկու սանդուղք: 3-րդ աստիճանի բարդություն է այս պահին»,- նշել է նա: Գասպարյանի խոսքով՝ հրավառ նյութերը շատ են, պարբերաբար նոր օջախներ են առաջանում, այդ իսկ պատճառով աշխատանքները երկար կտևեն:

 
«Այս պահին 3-րդ աստիճանի բարդություն է». Արմեն Գասպարյան